Խոլեստերին

  •  Ի՞նչ է խոլեստերինը: Ի՞նչ նշանակություն ունի այն օրգանիզմի համար:

Օրգանիզմի ներսում խոլեստերին սինթեզում է լյարդը, իսկ դրսից այն ներթափանցում է սննդի միջոցով: Այս նյութը կարևոր նշանակություն ունի. այն բջջաթաղանթի կառուցվածքի մեջ է մտնում` որպես միավոր, մասնակցում է սեռական հորմոնների սինթեզմանը և այլն: Խոլեստերինի տրանսպորտային (փոխադրման) ձևերը` լիպոպրոտեինները, կարող են փոփոխվել տարբեր հիվանդությունների ժամանակ. օրինակ, շաքարախտը, նյութափոխանակության խանգարումները, հիպոթիրիոզը նպաստում են աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Կարևոր է նշել, որ խնդիրը խոլեստերինի բացարձակ քանակի աճը չէ միայն. խոլեստերինի նորմալ քանակի պայմաններում հնարավոր է` խախտվի լիպոպրոտեինների հավասրակշռությունը:

  • Լիպոպրոտեինների ֆունկցիաները:

Քանի որ ճարպերը ջրում անլուծելի են, նրանք փոխադրվում են հատուկ փոխադրիչների` լիպոպրոտեինների կազմում: Եվ ահա դրանց նյութափոխանակության խանգարումը` ցածր խտության “վատ” խոլեստերինի աճը և բարձր խտության լիպոպրոտեինների նվազումը, բերում է աթերոսկլերոզի:

  • Ի՞նչ կարևորություն ունի լիպոպրոտեինների խտությունն այս դեպքում:

Վերը նշված հարաբերակցության արդյունքում ճարպերն ավելի շատ են տեղափոխվում դեպի անոթներ, և ավելի քիչ են հետ բերվում այնտեղից: Բանն այն է, որ ցածր խտության լիպոպրոտեիններն ապահովում են ճարպերի տեղափոխումը դեպի անոթների պատերը և, հետևաբար, տարբեր օրգաններ, իսկ բարձր խտության լիպոպրոտեինները ճարպի քանակի ավելցուկը տեղափոխում են դեպի լյարդ: Այսինքն` խտությունների փոփոխության արդյունքում խախտվում է օրգանիզմից ճարպի հեռացման մեխանիզմը:

  • Դեր ունի՞ արդյոք տարիքային գործոնը

Այսպես կոչված` լիպիդային բծեր գոյություն ունեն արդեն իսկ նորածնային տարիքում: Բայց ժառանգական գործոնի բացակայության դեպքում դրանք կյանքի ընթացքում շատ քիչ են ավելանում և աթերոսկլերոզի չեն բերում: Իսկ նյութափոխանակության խանգարման դեպքում աթերոսկլերոտիկ գործընթացն ավելի արագ և ագրեսիվ է զարգանում: 25 տարեկանից սկսած` կարելի է ժամանակ առ ժամանակ խոլեստերինի սքրինինգ կատարել, և եթե կան փոփոխություններ` կարգավորել դրանք:

  • Ո՞ր օրգաններն ու օրգան համակարգերն են առաջնային թիրախ հանդիսանում աթերոսկլերոտիկ երևույթների համար:

Աթերոսկլերոտիկ բշտերը զարգանում են այնտեղ, որտեղ կան անոթներ: Դժվար է կանխատեսել, թե ում մոտ հատկապես որտեղ կշատանան նման բշտերը: Բայց վերջիններիս “սիրած վայրերն” անոթների ճյուղավորման հատվածներն են: Երբ բշտերի չափերը մեծանում են, ապա անոթները նեղանում են , և տվյալ օրգանում կլինիկական պատկեր է առաջանում: Խոցելի են սրտի զարկերակները, ուղեղի զարկերակները, ստորին վերջույթների անոթները, ավելի հազվադեպ` որովայնային աորտան և այլն:

  • Իսկ որո՞նք են պայքարելու և բուժման մեթոդները:

Աթերոսկլերոզի դեմ պայքարն ընթանում է 3 փուլով: Առաջինը ոչ դեղորայքային բուժման փուլն է: Այս դեպքում մարդուն պետք է հետազոտել, ախտորոշել և բուժել բոլոր ուղեկցող հիվանդությունները` հիպոթիրիոզ, շաքարախտ, նեֆրոտիկ համախտանիշ և այլն: Ներմուծվում է նաև հատուկ դիետիկ սննդակարգ և կենսակերպի փոփոխություն: Եթե կա էներգետիկ անհավասարակշռություն (մարդն ավելի շատ էներգիա է ընդունում, քան ծախսում), ապա դա նույնպես պետք է կարգավորել:

Անցում երկրորդ փուլին կատարվում է այն դեպքում, եթե ոչ դեղորայքային մեթոդից արդյունք չկա: Երկրորդ փուլը դեղորայքային մոնոթերապիան է: Ընտրվում և կիրառվում է դեղամիջոց` ըստ դիսլիպիդեմիայի տեսակի: Երրորդ փուլում իրականացվում է համակցված դեղորայքային թերապիա. կիրառվում են մի քանի տեսակի, տարբեր մեխանիզմներով ազդող դեղամիջոցներ:

 

Աղբյուր: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s