«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Картинки по запросу остров мультфильм

«Կղզի» մուլտֆիլմը ներկայացնում էր մեր երկիր մոլորակը: Կղզին մեր մոլորակն էր, իսկ կղզու վրա գտնվող մարդուկը՝ բնակչությունը: Բոլորը տեսնելով, որ մի անօգնական մարդ է կզղու վրա, փորձում էին շահագործել, գոնե մի բան քաղել: Յուրաքանչյուրը անում էր այն, ինչ իրեն անհրաժեշտ էր կամ էլ շահութաբեր գրպանի համար: Բազում նավեր անցան կղզու մոտով ու բոլորը արեցին այն, ինչ ուզում էին, իսկ մարդուկը մնաց միայնակ ու ոչ մի նավ ուշադրություն չդարձրեց նրան:

Այս կղզին նմանեցրեցի Ամուլսարի հանքավայրին, որը անդադար փորձում են շահագործել, իսկ կղզու վրա ապրողը, դա տարածաշրջանի բնակիչներն էին: Ամուլսարից փորձում են ոսկի հանել, իսկ այդ կզղուց նավթ էին հանում՝ վնասելով բոլորի առողջությունը, շրջակա միջավայրը, ջուրը, բնությունը և այլն:

Այսպիսով, եթե յուրաքանչյուրը վարվի այդ կղզու հետ այնպես, ինչպես ուզում է արդյունքում կղզին էլ չի լինի: Այսինքն չի լինի մեր մոլորակը ու չեն լինի մարդիկ:

Նկարի աղբյուրը՝ naum.nnm.me

Leave a comment