Որովայնային տիֆ

  • Որոշ տեղեկություններ որովայնային տիֆ հիվանդության մասին՝

Որովայնային տիֆը սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է ինտոքսիկացիայով, բակտերեմիայով, լյարդի և փայծախի մեծացումով, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարումով։ Հարուցիչը սալմոնելաների ցեղին պատկանող սալմոնելա տիֆն է (D խմբի) աէրոբն է։

Картинки по запросу որովայնային տիֆ Continue reading “Որովայնային տիֆ”

Վերացող կենդանիներ

Աշխարհում կան շատ կենդանատեսակներ, որոնք կանգնած են վերացման եզրին: Այժմ կներկայացնեմ մի քանիսին:

  • Սումատրյան օրանգուտան. նրանց քանակը քիչ է՝ 7300: Մեծ տարածքներում սերմեր են տարածում:

  • Սև ռնգեղջյուր. նրանց քանակը նույնպես քիչ է՝ 4848: Կաթնասունների ընտանիքին պատկանող հնագույն կենդանիներից են:

Continue reading “Վերացող կենդանիներ”

Հետաքրքիր է իմանալ

Փռշտոցի մասին

Картинки по запросу փռշտոց

  • Կա տարածված կարծիք, որ երբ մարդը փռշտում է, նրա սիրտը մի պահ դադարում է զարկելուց: Այն գաղափարը, որ փռշտոցի ժամանակ մարդու սիրտը կանգ է առնում, ծագել է Եվրոպայում դեռ վաղ միջնադարյան շրջանում, երբ մարդիկ հավատում էին, որ փռշտոցը կարող է հանգեցնել մահվան՝ մեծ քանակությամբ օդ դուրս մղելու պատճառով: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրականում փռշտոցը:

Картинки по запросу sneeze

  • Փռշտոցը մարդու բնական ռեֆլեքս է, որը քթից հետ է մղում օտար մարմիններին: Երբ կենտրոնական նյարդային համակարգն ազդանշան է ստանում, որ ինչ-որ բան քիթն է ընկել, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, բերանը փակվում է մի պահ, կրծքավանդակի մկանները կծկվում են: Արդյունքում օդը թքի և լորձի հետ միասին դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից և փռշտոց է առաջանում: Փռշտոցն օգնում է մեզ առողջ մնալ և հանդիսանում է իմունային համակարգի կարևոր մասը: Փռշտալու ընթացքում մարմինը մաքրվելով մանրէներից և վիրուսներից, գտնվում է պաշտպանված վիճակում: Փռշտոցը մեկ ժամում անցնում է 160 կմ և օդ են դուրս մղում 100 000 մանրէ:
Картинки по запросу sneeze gif
Փռշտալուց մի քանի վարկյան առաջ 

Continue reading “Հետաքրքիր է իմանալ”