Ճամբարային պատում

19190802_737637029741663_322544048_n

Ամառային ճամբարը ավարտվեց, բայց լավ տպավորությունները մնացին: Երևի սա ամենաամառային ճամբարն էր՝ իր ուրախ ջոկատով: Մերը աղջիկների ջոկատն էր՝ ամենապայծառ ջոկատավարով՝ Լուսինե Բուշ և ընկերներ: Իսկ ճամբարային օրերը անցնում էին հրաշալի՝ ամենակարևորը չէինք ձանձրանում:

Ճամբարային առաջին շաբաթը հագեցած էր և ուրախ: Այդ մեկ շաբաթը անցավ շատ արագ: Մենք շատ կազմակերպված որոշել էինք մեր անելիքները: Մի օրը տրամադրեցինք պիցցա պատրաստելուն, որը ի դեպ շատ համեղ էր ստացվել, մյուս օրը մեզ մոտ մարզական էր, իսկ մի օրն էլ թափառեցինք քաղաքով, իսկ հետո մի օր էլ տրամադրեցինք մաքրությանը՝ մաքրեցինք պատուհանները, կատարեցինք բակային աշխատանքներ և այդպես շարունակ: Ճամբարային առաջին շաբաթը անցավ շատ ուրախ:

Ճամբարային երկրորդ շաբաթը էլ ավելի լավ էր անցնում: Ճամբարային երկրորդ շաբաթը նաև ստեղծագործ շաբաթ էր: Շաբաթը մեզ մոտ սկսվել էր թարգմանչական աշխատանքներով: Ի դեպ մենք ընտրել էինք անգլերեն մի երգ, որը ձայնագրվեցինք և մի տեսանյութ պատրաստեցինք: Մենք նաև բեմադրել էինք մի պար այդ երգի ներքո: Ինչպես նաև սովորել էինք պարել ևս մի հայկական պար՝ «Մածուն»: Իսկ ամենահետաքրքիրն դեռ առջևում էր: Մի օրը տրամադրեցինք լողավազան այցելելուն, իսկ մյուս օրը անցկացրեցինք Անգլիական այգում, որից հետո մեր աղջիկների ջոկատը տեղափոխվեց KFC: Հրաշալի օրեր էին…

Սա ամենահետաքրքիր ճամբարն էր՝ ամենապայծառ ջոկատով: Իսկ ամենահետաքրքիր ճամբարները դեռ առջևում են:

This slideshow requires JavaScript.