Մարո անունով աղջնակը

Հովհաննես Թումանյան – «Մարոն»

)

«Մարո» անունով մի պոեմ էր, որ գրել է Թումանյանը… Սկիզբը՝ ինչպես նաև վերջ անսպասելի էր ու տխուր: Պոեմը պատմում է Մարո անունով իննամյան մի աղջնակի մասին: Մարոն ուրախ, կենսախինդ մի երեխա էր՝ ինչպես պոեմում է արտացոլված: Սակայան, նրան ամուսնացնում են մի չոբանի հետ՝ Կարո անունով: Առաջին հայացքիծ կարծես Մարոն դեմ չէր, սակայն հասկանալով ամուսնական կյանքի բարդությունները, փախչում է և ետ վերադառնում հայրական տուն՝ իր մայրիկի և հայրիկի մոտ: Մարոյի հայրը խիստ ու մի քիչ էլ դաժան մարդ էր: Նա տնից վռնդում է Մարոյին: Մարոն հայտնվում է դրսում և ընդամենը մի քանի ամիս անց իրեն ձորը նետելով մահանում:

Այս ամենի արդյունքում Մարոն տուժեց՝ գուցե հենց իր խելքի երեսից: Մարոն ընդամենը մի երեխա էր, ով պատրաստ չէր ամուսնանալ՝ դառնալով ընտանիքի կին: Նա պարզապես ատում էր Կարոյին՝ իր դժբախտության մեղավորներից մեկին: Մարոյի հայրն էլ ուներ իր մեղքի մեծ չափաբաժինը: Պատճառը հայկական երեսպաշտությունն էր և հասարակության կարծիքից կախվածությունը: Հայրը կարևորությունը տվեց իր ընտանիքի անվանն ու պատվին՝ չհասկանալով, որ վտանգում է սեփական աղջկա կյանքը: Սակայն, ուրիշներին մեղադրելով քո սեփական դժբախտության մեջ՝ սկզբից փնտրիր քո մեղավորությունը:

Այնուամենայնիվ, այսպիսին էր Մարոն, Մարոյի կյանքը: Այս պոեմը խիստ համեմատական է մեր օրերի հետ: Սակայն, կարծես թե, հայերի մոտ վերացել է աղջկան ետ չընդունելու և վաղ ամուսնացնելու կարծրատիպը:

Պոեմում, մի տողով հստակ նկարագրում է Մարոյին. «Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ…»:

Ինչևիցէ, ապրիր այնպես, որ կյանքը լինի քոնը: Քո կյանքն է ու քո ժամանակը: Ընտրությունը նույպես քոնն է, միայն այն դեպքում, երբ կարողանում ես ունենալ քո «ես»-ը, քո խոսքը, քո ձայնը ու քեզ…

ԻԶՈՄԵՐԻԱ

Նախագծի ամփոփում. Բնագիտատեխնիկական ստուգատես, Դիջիթեք 2018

Իզոմերիա. ՄԱՍ 1

Իզոմերիա հասկացությունը. ՄԱՍ 2

Գործնական աշխատանք (տեսանյութ)

Ամփոփիչ նյութ. Կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևեր. Իզոմերիա:

Կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևեր: Իզոմերիա:

Նախագծի ամփոփում: ԻԶՈՄԵՐԻԱ: ԻԶՈՄԵՐԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ և ՏԱՐԱԾԱԿԱՆ ԻԶՈՄԵՐԻԱ:

19-րդ դարի կեսերին, անգլիացի քիմիկոս Կուպերը, գերմանացի գիտնական Կեկուլեն և ռուս գիտնական Բուտլերովը իրարից անկախ ստեղծեցին օրգանական միացությունների մոլեկուլի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումների հիմքը: Սակայն այդ տեսության մշակման գործում վճռական դերը պատկանում է Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Բուտլերովին: Նա ստեղծեց ընդհանուր կուռ տեսություն, օրգանական միացությունների կառուցվածքային տեսությունը, բացատրեց նախկինում անհասկանալի իզոմերիայի երևույթը և կարողացավ կանխատեսել մոլեկուլների կառուցվածքի ճանաչելիությունը:

Օրգանական միացությունների կառուցվածքային տեսությունը հիմնված է երեք դրույթի վրա՝

ԱՌԱՋԻՆ ԴՐՈՒՅԹ

  • Ատոմները մոլեկուլում միացած են որոշակի հաջորդականությամբ՝ իրենց վալենտականություններին համապատասխան:

Ածխածինը օրգանական միացություններում քառավալենտ է:

  • Նյութերի հատկությունները կախված են ոչ միայն իրենց որակական և քանակական բաղադրություններից, այլև՝ մոլեկուլում ատոմների միացման կարգից, այսինքն մոլեկուլի կառուցվածքից:
  • Ատոմները մոլեկուլում փոխադարձ ազդում են միմյանց վրա:

ԵՐԿՐՈՐԴ ԴՐՈՒՅԹ

  • Նյութերի հատկությունները կախված են ոչ միայն իրենց որակական և քանակական բաղադրություններից, այլև՝ մոլեկուլում ատոմների միացման կարգից, այսինքն մոլեկուլի կառուցվածքից: Հաստատվել է իզոմերիայի երևույթով:

Նյութերը, որոնք ունեն նույն որակական և քանակական բաղադրությունը, բայց տարբերվում են իրենց կառուցվածքով ու հատկություններով, անվանվում են իզոմերներ, իսկ նման նյութերի գոյության երևույթը՝ իզոմերիա: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույն մոլեկուլային բանաձևին կարող են համապատասխանել մի քանի կառուցվածքային բանաձևեր:

Մոլեկուլում ատոմների միացման կարգը պատկերող քիմիական բանաձևերին անվանում են կառուցվածքային բանաձևեր:

Նյութերի կառուցվածքային բանաձևերը կրճատ պատկերում են՝

հհհհհհհհհհհհ Continue reading “Կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևեր: Իզոմերիա:”

Խոլեստերին

  •  Ի՞նչ է խոլեստերինը: Ի՞նչ նշանակություն ունի այն օրգանիզմի համար:

Օրգանիզմի ներսում խոլեստերին սինթեզում է լյարդը, իսկ դրսից այն ներթափանցում է սննդի միջոցով: Այս նյութը կարևոր նշանակություն ունի. այն բջջաթաղանթի կառուցվածքի մեջ է մտնում` որպես միավոր, մասնակցում է սեռական հորմոնների սինթեզմանը և այլն: Խոլեստերինի տրանսպորտային (փոխադրման) ձևերը` լիպոպրոտեինները, կարող են փոփոխվել տարբեր հիվանդությունների ժամանակ. օրինակ, շաքարախտը, նյութափոխանակության խանգարումները, հիպոթիրիոզը նպաստում են աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Կարևոր է նշել, որ խնդիրը խոլեստերինի բացարձակ քանակի աճը չէ միայն. խոլեստերինի նորմալ քանակի պայմաններում հնարավոր է` խախտվի լիպոպրոտեինների հավասրակշռությունը:

  • Լիպոպրոտեինների ֆունկցիաները:

Քանի որ ճարպերը ջրում անլուծելի են, նրանք փոխադրվում են հատուկ փոխադրիչների` լիպոպրոտեինների կազմում: Եվ ահա դրանց նյութափոխանակության խանգարումը` ցածր խտության “վատ” խոլեստերինի աճը և բարձր խտության լիպոպրոտեինների նվազումը, բերում է աթերոսկլերոզի:

  • Ի՞նչ կարևորություն ունի լիպոպրոտեինների խտությունն այս դեպքում:

Վերը նշված հարաբերակցության արդյունքում ճարպերն ավելի շատ են տեղափոխվում դեպի անոթներ, և ավելի քիչ են հետ բերվում այնտեղից: Բանն այն է, որ ցածր խտության լիպոպրոտեիններն ապահովում են ճարպերի տեղափոխումը դեպի անոթների պատերը և, հետևաբար, տարբեր օրգաններ, իսկ բարձր խտության լիպոպրոտեինները ճարպի քանակի ավելցուկը տեղափոխում են դեպի լյարդ: Այսինքն` խտությունների փոփոխության արդյունքում խախտվում է օրգանիզմից ճարպի հեռացման մեխանիզմը:

  • Դեր ունի՞ արդյոք տարիքային գործոնը

Այսպես կոչված` լիպիդային բծեր գոյություն ունեն արդեն իսկ նորածնային տարիքում: Բայց ժառանգական գործոնի բացակայության դեպքում դրանք կյանքի ընթացքում շատ քիչ են ավելանում և աթերոսկլերոզի չեն բերում: Իսկ նյութափոխանակության խանգարման դեպքում աթերոսկլերոտիկ գործընթացն ավելի արագ և ագրեսիվ է զարգանում: 25 տարեկանից սկսած` կարելի է ժամանակ առ ժամանակ խոլեստերինի սքրինինգ կատարել, և եթե կան փոփոխություններ` կարգավորել դրանք:

  • Ո՞ր օրգաններն ու օրգան համակարգերն են առաջնային թիրախ հանդիսանում աթերոսկլերոտիկ երևույթների համար:

Աթերոսկլերոտիկ բշտերը զարգանում են այնտեղ, որտեղ կան անոթներ: Դժվար է կանխատեսել, թե ում մոտ հատկապես որտեղ կշատանան նման բշտերը: Բայց վերջիններիս “սիրած վայրերն” անոթների ճյուղավորման հատվածներն են: Երբ բշտերի չափերը մեծանում են, ապա անոթները նեղանում են , և տվյալ օրգանում կլինիկական պատկեր է առաջանում: Խոցելի են սրտի զարկերակները, ուղեղի զարկերակները, ստորին վերջույթների անոթները, ավելի հազվադեպ` որովայնային աորտան և այլն:

  • Իսկ որո՞նք են պայքարելու և բուժման մեթոդները:

Աթերոսկլերոզի դեմ պայքարն ընթանում է 3 փուլով: Առաջինը ոչ դեղորայքային բուժման փուլն է: Այս դեպքում մարդուն պետք է հետազոտել, ախտորոշել և բուժել բոլոր ուղեկցող հիվանդությունները` հիպոթիրիոզ, շաքարախտ, նեֆրոտիկ համախտանիշ և այլն: Ներմուծվում է նաև հատուկ դիետիկ սննդակարգ և կենսակերպի փոփոխություն: Եթե կա էներգետիկ անհավասարակշռություն (մարդն ավելի շատ էներգիա է ընդունում, քան ծախսում), ապա դա նույնպես պետք է կարգավորել:

Անցում երկրորդ փուլին կատարվում է այն դեպքում, եթե ոչ դեղորայքային մեթոդից արդյունք չկա: Երկրորդ փուլը դեղորայքային մոնոթերապիան է: Ընտրվում և կիրառվում է դեղամիջոց` ըստ դիսլիպիդեմիայի տեսակի: Երրորդ փուլում իրականացվում է համակցված դեղորայքային թերապիա. կիրառվում են մի քանի տեսակի, տարբեր մեխանիզմներով ազդող դեղամիջոցներ:

 

Աղբյուր: 

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ

014_andranik_ozanian.jpg

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։

Ով է նա

Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Անդրանիկ է կոչում, հռչակավոր եւ բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։

Լքելով Օսմանյան կայսրությունը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնում է արեւելքում՝ Արցախի, եւ հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան եւ զորավար Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։

1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, եւ կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։

Անդրանիկը մահացել է Կալիֆորնիայում, սակայն նրա հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։

Հետաքրքիր փաստ

Անդրանիկի սխրանքների վերաբերյալ New York Journal-American պարբերականում 1920թ. տպագրվել է կոմիքսների շարք։

 

Օգտագործված աղբյուր՝ 1:

Աշտարակի ճամփեքով…

26754606_837640789741286_895220464_n.jpgԱյսօր ամսի 10-ն է՝ նախագծային շաբաթվա երրորդ օրը: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի խմբով ուղևորվեցինք դեպի Աշտարակ քաղաք: Նախագծի նպատակն էր քայլարշավը, համատեղ ուսումնական նախագծերի, կրթական փոխանակումների միջոցով ճանաչել Աշտարակը:

Ճանապարհը ուրախ էր՝ երգով, ընկերներով ու բարձր տրամադրությամբ: Առաջին կանգառը եղավ Ոսկեհատ գյուղը: Այցելեցինք Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացանք աշակերտների հետ, ներկայացրեցինք մեր դպրոցը և մեր նախագծերը: Իսկ այս ամենին հաջորդեց մեր երգն ու պարը: Միասին երգեցինք և պարեցինք: Վերջում նրանց հրավիրեցինք մեր դպրոց՝ մասնակցելու մեծ տոնախմբությանը: Եվ հուսով ենք, որ նրանք կգան: 

Այս ամենին հաջորդեց քայլարշավը Աշտարակ քաղաքում: Առաջինը այցելեցինք Մարիանե եկեղեցի, ապա Կարմրավոր: Ճանապարհին նաև մտանք Պերճ Պռոցյանի թանգարան: Հետո քայլեցինք դեպի Սպիտակավոր և Ծիրանավոր խոնարհված եկեղեցիներ: Ճանապարհին կարելի էր տեսնել Աշտարակը՝ իր թաղերով, փողոցներով, ճարտարապետությամբ և այգիներով: Անցանք նաև Աշտարակի ճոճվող կամրջով: Մեր վերջին կանգառը եղավ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը գտնվում էր բավական բարձր տեղում: Հաղթահարեցինք բարձունքը և մեր երգերը հնչեցրեցինք եկեղեցու բակում: Այսպիսով ավարտեցինք մեր կարճ, բայց հիշարժան ճամփորդությունը:

Ճամփորդությունը հետաքրքիր էր և կարծում եմ, բոլորս էլ անցկացրեցինք շատ լավ ժամանակ:

Ծիրանավոր եկեղեցի

Tsiranavor_Church_of_Ashtarak.jpg

Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով:

Համաձայն գոյություն ունեցող տվյալների` մինչ եկեղեցու կառուցումը այն հանդիսացել է վիշապապաշտության, այսինքն` Աժդահակի պաշտամունքային տաճարը: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը, արժանանալով մյուս հեթանոսական շինությունների ճակատագրին, ևս քանդվել է և նրա հիմքերի վրա կառուցվել է ուղղանկյուն հիմքով եկեղեցի:

XI-XII րդ դարերում՝ սելջուկների դեմ պայքարի տարիներին, Զաքարյանները, պաշտպանական նկատառումներից ելնելով, եկեղեցու հյուսիսային և արևմտյան ճակատները կրկնապատկելով ամրացնում են` այն վերածվելով պաշտպանական հզոր շինության:

XVIII-XIX դարերում եկեղեցին ամբողջապես վերածվում է ամրոցի: Մասնավորապես հարավային պատի վերևվի հատվածում բացվում են հրակնատային լուսամուտներ՝ պաշտպանված քարե «սաղավարդներով»:

1827 թ. երկրաշարժից հետո, եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: Հիմնականում փլուզված են տանիքը և հյուսիսային կողմի մույթերը:

1962 թ. պահպանական նշանակության և փլատակների մաքրման աշխատանքներ են կատարվել, իսկ 1988 թ.կազմակերպվել են պեղումներ, որի արդյունքում հեռացվել է արևմտյան ճակատի կրկնապատը, որն էլ հնարավորություն տվեց բացահայտել Գագիկ Ա Բագրատունու (990-1020 թթ.)1013 թ. արձանագրությունը:

Համաձայն ավանդազրույցի` Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել կրտսերին երջանկություն պարգևելու համար և, ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով, իրենց նետում են անդնդախոր ձորը: Այս լուրն իմանալով` իրենց փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսն այս անհաղթահարելի վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Ծիրանավորը, Կարմրավորը և Սպիտակավորը:

This slideshow requires JavaScript.

Առաջարկում եմ դիտել նաև մի տեսանյութ՝ www.youtube.com/watch?v=WwUWB28oAhE

 

Օգտագործված աղբյուր՝ hushardzan.am