Իզոմերիա

ՄԱՍ 1

Հետազոտական նախագիծ քիմիայից: ԻԶՈՄԵՐԻԱ

Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։

Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝

  1. կառուցվածքային
  2. տարածական

13454042-Chemistry-background-molecule-models-and-formulas-hand-drawn-illustration-Stock-Vector.jpg

  • Կառուցվածքային իզոմերիան պայմանավորված է ածխածնային կմախքի կառուցվածքով և կրկնակի կապի դիրքի փոփոխությամբ: Մոլեկուլում ածխածնի ատոմների թվի մեծացման հետ իզոմերների թիվն ալկանների շարքում աճում է առավել մեծ չափով, քան համապատասխան ալկանների շարքում: Առաջին հոմոլոգը, որին հատուկ է կառուցվածքային նշված երկու իզոմերիան, բութենն է՝ C4H8, որին համապատասխանում է կառուցվածքային երեք իզոմեր.

22833588_802466416592057_122548858_o.jpg

  • Ալկանների տարածական իզոմերիան պայմանավորված է π-կապի հարթության նկատմամբ տեղակալիչների տարբեր դիրքորոշմամբ: Իզոմերիայի այս տեսակն անվանվում է ցիս-տրանս: Ցից-տրանս- իզոմերիա ի հայտ է գալիս, երբ կրկնակի կապ առաջացրած ածխածնի ատոմի մոտ առկա է երկու տարբեր ատոմ կամ ատոմային խումբ: Եթե նույն ատոմները կամ ատոմային խմբերը π-կապի հարթության միևնույն կողմում են, ապա դա իզոմերիայի ցիս-ձևն է, եթե տեղակալիչները π-կապի հարթության տարբեր կողմերում են, ապա դա տրանս-ձևն է:

Ցիս- և տրանս- իզոմերները տարբերվում են էներգիայով: Փորձով որոշվել է, որ տրանս- իզոմերն ավելի կայուն է քան ցիսը:

Ցիս- և տրանս- իզոմերիա նկատվում է, օրինակ՝ բութեն-2-ի դեպքում.

22851486_802467966591902_291542670_o.jpg

Ալկանները միջդասային իզոմերներ են համապատասխան ցիկլոալկանների հետ, երկու դասի ածխաջրածիններն էլ ունեն CnH2n ընդհանուր բանաձևը.

22879409_802468366591862_2119271455_o.jpg

 

 

 

Օգտագործված աղբյուրներ՝ 1, դասագիրք:

 

 

3 thoughts on “Իզոմերիա

  1. Pingback: <> | bnagetnet

Leave a comment