Թունավոր նյութեր՝ օդում

  • Բնապահպանական ստուգատեսին ընդառաջ
  • Հետազոտական աշխատանք

 

Картинки по запросу toxic substances mask

Ապրենք առանց դիմակների՝ պահպանենք մաքուր օդ

  • Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանության: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը:

Toxic-Substances-Its-not-always-this-obvious.png Continue reading “Թունավոր նյութեր՝ օդում”

Կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևեր: Իզոմերիա:

Նախագծի ամփոփում: ԻԶՈՄԵՐԻԱ: ԻԶՈՄԵՐԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ և ՏԱՐԱԾԱԿԱՆ ԻԶՈՄԵՐԻԱ:

19-րդ դարի կեսերին, անգլիացի քիմիկոս Կուպերը, գերմանացի գիտնական Կեկուլեն և ռուս գիտնական Բուտլերովը իրարից անկախ ստեղծեցին օրգանական միացությունների մոլեկուլի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումների հիմքը: Սակայն այդ տեսության մշակման գործում վճռական դերը պատկանում է Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Բուտլերովին: Նա ստեղծեց ընդհանուր կուռ տեսություն, օրգանական միացությունների կառուցվածքային տեսությունը, բացատրեց նախկինում անհասկանալի իզոմերիայի երևույթը և կարողացավ կանխատեսել մոլեկուլների կառուցվածքի ճանաչելիությունը:

Օրգանական միացությունների կառուցվածքային տեսությունը հիմնված է երեք դրույթի վրա՝

ԱՌԱՋԻՆ ԴՐՈՒՅԹ

  • Ատոմները մոլեկուլում միացած են որոշակի հաջորդականությամբ՝ իրենց վալենտականություններին համապատասխան:

Ածխածինը օրգանական միացություններում քառավալենտ է:

  • Նյութերի հատկությունները կախված են ոչ միայն իրենց որակական և քանակական բաղադրություններից, այլև՝ մոլեկուլում ատոմների միացման կարգից, այսինքն մոլեկուլի կառուցվածքից:
  • Ատոմները մոլեկուլում փոխադարձ ազդում են միմյանց վրա:

ԵՐԿՐՈՐԴ ԴՐՈՒՅԹ

  • Նյութերի հատկությունները կախված են ոչ միայն իրենց որակական և քանակական բաղադրություններից, այլև՝ մոլեկուլում ատոմների միացման կարգից, այսինքն մոլեկուլի կառուցվածքից: Հաստատվել է իզոմերիայի երևույթով:

Նյութերը, որոնք ունեն նույն որակական և քանակական բաղադրությունը, բայց տարբերվում են իրենց կառուցվածքով ու հատկություններով, անվանվում են իզոմերներ, իսկ նման նյութերի գոյության երևույթը՝ իզոմերիա: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույն մոլեկուլային բանաձևին կարող են համապատասխանել մի քանի կառուցվածքային բանաձևեր:

Մոլեկուլում ատոմների միացման կարգը պատկերող քիմիական բանաձևերին անվանում են կառուցվածքային բանաձևեր:

Նյութերի կառուցվածքային բանաձևերը կրճատ պատկերում են՝

հհհհհհհհհհհհ Continue reading “Կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևեր: Իզոմերիա:”

Իզոմերիա հասկացությունը

ՄԱՍ 2

Օրգանական միացությունների կառուցվածքային տեսության երեք դրույթների ճշմարտացիությունը հաստատվել է բազմաթիվ փաստերով:

Երկրորդ դրույթը հաստատվել է իզոմերիայի երևույթով. նյութերի հատկությունները կախված են ոչ միյան իրենց որակական և քանակական բաղադրություններից, այլև մոլեկուլում ատոմների միացման կարգից, այսինքն՝ մոլեկուլի կառուցվածքից:

Նյութերը, որոնք ունեն նույն որակական և քանակական բաղադրությունը, բայց տարբերվում են իրենց կառուցվածքով ու հատկություններով, անվանվում են իզոմերեն, իսկ նման նյութերի գոյության երևույթը՝ իզոմերիա: 

Դրսևորված տարբերությունների պատճառներից կախված՝ բոլոր իզոմերները լինում են երկու տեսակի՝ կառուցվածքային և տարածական: Իր հերթին, իզոմերիայի յուրաքանչյուր տեսակ կարելի է բաժանել մի քանի ենթատեսակի, ինչը կարելի է ընդհանրացնել հետևյալ գծապատկերով.

դդդդդդդդդդդդդ Continue reading “Իզոմերիա հասկացությունը”

Իզոմերիա

ՄԱՍ 1

Հետազոտական նախագիծ քիմիայից: ԻԶՈՄԵՐԻԱ

Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։

Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝

  1. կառուցվածքային
  2. տարածական

13454042-Chemistry-background-molecule-models-and-formulas-hand-drawn-illustration-Stock-Vector.jpg Continue reading “Իզոմերիա”