Էլեկտրական հոսանք

Image_1035

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը ,որի հետևանքով տեղի է ունենում լիցքի տեղափոխություն կոչվում է էլեկտրական հոսանք:Մետաղներում էլեկտրական հոսանք առաջացնող մասնիկներն ազատ էլեկտրոններն են,էլեկտրոլիդներում դրական և բացասական իոնները,իսկ իոնացված գազերում էլեկտրոննները,դրական իոննները և մասամբ բացասական իոնները:Որպես հոսանքի ուղղություն պայմանականորեն ընդունված է դրականապես լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունը:Եթե հոսանքը պայմանավորված է բացասականապես լիցքավորված մասնիկների շարժմամբ ,ինչպես մետաղներում է ,ապա հոսանքի ուղղությունը հակադիր է մասնիկների ուղղորդված շարժման ուղղությանը:Հոսանքի գոյության անհրաժեշտ պայմաննեն են,որ նյութը լինի հաղորդիչ ,իսկ երկրորդը անհրաժեշտ է էլեկտրական դաշտի առկայությունը:Այս երկու պայմաններից մեկի բացակայության դեպքում նյութում էլեկտրական հոսանք չի կարող առաջանալ:Օրինակ մետաղներում կան ազատ էլեկտրոնններ,սակայն նրա մեջ հոսանք չի առաջանում,քանի դեռ նրա ծայրերին չենք կիրառել պոտենցիալների տարբերություն:Եվ հակառակը ,եթե չոր փայտի ծայրերին կիրառենք պոտենցիալների տարբերություն,ապա նրա միջով հոսանք չի անցնի,քանի որ չոր փայտում ազատ լիցքակիրներ չկան:Հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս այն տաքանում է ,այսինքն հոսանքն ունի ջերմային ազդեցություն:Հոսանքը կարող է ունենալ քիմիական ազդեցություն: Էլեկտրոլիտով օրինակ`աղերի ,թթուների և հիմքերի ջրային լուծույթներով հոսանք անցնելիս դիտվում է նյութի քիմիական բաղադրության փոփոխություն:Հոսանքն ունի մագնիսական ազդեցություն:Հաղորդալարով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շեղվում է իր սկզբնական դիրքից:Նշված ազդեցությունների առավել ընդհանուրը մագնիսականն է:

Ավետիք Իսահակյան «Տարիներ հետո»

Վերլուծություն

download

Ավետիք Իսահակյան

Տարիներ հետո

Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:

Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,
Ես հպարտ ու վես անցա քո մոտով.
Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:

Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ,
Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան:

Մինչև ստեղծագործության վերլուծությանն անցնելը կարևոր է հասկանալ, թե ինչն է դրդել հեղինակին գրելու այն: Ոչ մի ստեղծագործություն հենց այնպես չի ստեղծվում, պետք են զգացմունքներ, որոնք հեղինակի գլխում կնկարեն ստեղծագործության ամբողջական պատկերը: Իսահակյանը մի քանի հարցեր է շոշափել, իր զգացմունքների, իր ապրած կյանքի ու այն, ինչ զգացաել է իր մաշկի վրա:

Իսահակյանը պատմում է իր սիրած աղջկա մասին, ում նա հանդիպել էր շատ վաղուց, բայց տարիներ հետո տեսնում է նրան, մի պահ հիշում , արտասվում, բայց նորից ժպտում է : Ասում էր, թե չէր փոխվել՝ նույն աղջիկն էր, բոլորից տարբերվում էր իր գեղեցկությամբ: Մտերիմ էր, հարազատ: Իրական էր հանդիպումը, բայց կարծես թե երազ լիներ: Չդիմացավ նրա կարոտին, հետ նայեց: Երբեք դաժան կյանքը չի բաժանել նրանց: Ուզում էր, որ նա բուժեր իմ կոտրված սիրտը: Նրան է սիրել միշտ, նրանն է եղել միշտ, և նրանն էլ կլինի ընդմիշտ:

Երևում է, որ Իսահակյանը սիրահարված է եղել իր ողջ սրտով: Բայց կարծես աղջիկը չի հավանել Իսահակյանին և կոտրել է նրա սիրտը: Իսկ Իսահակյանը երբեք չի մոռացել նրան: Իսահակյանը շատ բանաստեղծություններ ունի իր սիրած աղջկա մասին: Հավանել եմ բանաստեղծությունը, լավն էր: Եվ ինչպես միշտ՝ պարզ էր և հասկանալի:

Նկարի աղբյուրը՝ www.anunner.com

Ստուգողական աշխատանք

1) 1918 թվականի Մայիս + 1920 թվականի Հոկտեմբեր=x

Գտնել x-ը և պատասխանը հիմնավորել:

1 տարբերակ

X= թուրքեր

Քանի որ 1918 և 1920 թվականների ժամանակագրությունում նշված դեպքերում թուրքերի դերը մեծ է :

2 տարբերակ

X= Հայաստանի Հանրապետություն

Քանի որ Մայիս ամսին ճակատամարտերը տեղի են ունեցել Հայաստանում, և տեղի է ունեցել անկախացումը, իսկ Հոկտեմբերին թուրքերը գրավել են Կարսը, որը գտնվում էր Հայաստանում:

Continue reading “Ստուգողական աշխատանք”

Ավետիք Իսահակյան «Լիլիթ»

Վերլուծություն

Lilit

Իսահակյանը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Բայց նկատելով, որ Ադամը իրեն միայնակ է զգում, որոշում է նրան ընկեր պարգևել և կրակից ստեղծում է Լիլիթին: Սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտրում, որպեսզի փախչի և վերջապես գայթակղվում է սատանայով և հեռանում: Լիլիթը սատանայի մոտ Եվա է դառնում, կախվում է նրա վզից և իրեն երջանիկ զգում: Այս ամենից հետո Աստված Ադամի կողքին ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ է և սիրում էրԱդամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում է Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից:

Իսահակյանը Աստծուն շատ դիպուկ և մանրամասն նկարագրել է: Սատանայի կերպարը տեսել է չարի, վատի, եսասերի և գրավիչի մեջ: Ադամին տեսել է իդեալական տղամարդու կերպարում: Եվ քանի որ մեկ կերպարը քիչ է իդեալական կնոջը նկարագրելու համար, հեղինակը ստեղծում է Լիլիթին ու Եվային: Լիլիթը մի գեղեցկուհի է, թիթիզ մի աղջնակ, անտարբեր չի նյութականի հանդեպ, որովհետև կրակը միայն նյութականն է այրում: Լիլիթի շուրջը ողջ աշխարհն է պտտվում, նա ուշադրության կենտրոնում է: Եվան Լիլիթի հակապատկերն է, նա հնազանդ է, գնահատում է սերը և միշտ Ադամի մասին հոգ է տանում:

Իսահակյանին միշտ էլ հավանել եմ, նրա գրելաոճը, նրա միտքը և հասկանալի մատուցելը ընթերցողին: Պատմվածքը պետք է մի փոքր կարճ լիներ: Նկատեցի, որ պատմվածքում որոշ դրվագներ նույն միտքն է արտահայնում, կարելի է հանել այդ դրվագները, և կարծում եմ, որ դրանցից պատմվածքի որակը չի ընկնի: Պատմվածքում իրական կյանքը չէ ներկայացված, բայց կերպարները իրական են, լավ են կերտված:

Նկարի աղբյուրը՝ gradaran.mskh.am

Ավետիք Իսահակյան «Լիլիթ»՝ կարող եք կարդալ այստեղ:

Գործնական աշխատանք՝ էլեկտրական շղթա

Հոսնքի աղբյուրից սպառիչներին էլեկտրաէներգիա հաղորդելու համար կազմում են էլկտրական շղթաներ: Էլեկտրական շղթան կազմված է հոսանքի աղբյուրից, էլեկտրաէներգիայի սպառիչներից միացնող հարդալարերից, ինչպես նաև շղթայի տարբեր տեղամասերում միացված չափիչ սարքերից: Շղթայում հաղորդիչները միմյանց հետ կարող են միացվել տարբեր եղանակներով: Հաղորդիչների միացման ամենապարզ և ամենատարածված տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են: Հաջորդական միացման դեպքում հաղորդիչները միացվում են հերթով `մեկը մյուսի հետևից: Այս դեպքում շղթայի տեղամասը ճյուղավորումներ չունի: Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը նույնն է: Հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին: Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին:

Հոսանքի աղբյուրի՝ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարերով միացնենք սպառիչին, ապա կստանանք պառզագույն էլեկտրական շղթան:

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքով, որոնք կոչվում են ամպերաչափեր: Եվ որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը: Ամպերաչափի սանդղակի «0»-ն սանդղակի ձախ եզրին է, ուստի հոսանքի ուղղությունն ամպերաչափում պետք է այնպես ընտրել, որ սլաքը շեղվի դեպի աջ: Այս պայմանն ապահովելու համար ամպերաչափի երկու սեղմակներից մեկի մոտ դրվում է «+» նշանը, իսկ մյուսի մոտ՝ «-» նշանը: «+» նշանով սեղմակը հարկավոր է միացնել մարտկոցի դրական սեղմակից եկող հաղորդալարին, իսկ «-» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարին, որը դուրս է գալիս բացասական սեղմակից:

Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար, որտեղ հոսանքի ուժը չափում են:

Եվ փորձի արդյունքը ցույց է տալիս, որ հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:

12170478_466888190149883_333232235_n12179713_466887703483265_1069227212_n

12167941_466887753483260_489708242_n12167844_466887613483274_982495674_n

12179988_466888540149848_1562503748_n12170390_466889056816463_856602616_n

Առաջադրանքներ

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1) Սահմանել ,,Բռնապետություն,, և ,,Ամբողջատիրություն,, հասկացությունները;

Բռնապետություն

Բռնապետություն, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։

Ամբողջատիրություն

Ամբողջատիրություն կամ տոտալիտարիզմ, ավտորիտար իշխանության ձև. բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած (տոտոալ) վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը:

2) Թվարկել Եվրոպայում ամբողջատիրական վարչակարգերի առաջացման պատճառները;

1) Ֆաշիզմը, շովինիզմը, ռասիզմը

3) Համեմատել ֆաշիզմը և նացիոնալ-սոցիալիզմը;

– Ֆաշիզմը փորձում է ազգը ձևավորել պետության գերակայության ֆունկցիայի (էտատիզմ) միջոցով, ապա նացիզմը հայտարարում է մի ազգի գերազանցությունը մյուս ազգերից:

– Նացիոնալ- սոցիալիզմը ձևավորվել է տարբեր քաղաքական ուղղությունների և գաղափարախոսությունների հիմնա վրա, այդ թվում՝ ֆաշիզմի:

– Նացիզմի գաղափարախոսությունը հիմնված է անտիսեմիզմի վրա: Բացառում է այլ ազգերի հետ համագործակցությունը: Ֆաշիստական գաղափարախոսությունը ուղղված է պետության հզորացման վրա, այդ թվում այլ ազգերի հետ համագործակցելու ճանապարհով:

Ինտրովերտները և էքստրովերտները

extrovert-and-introvert-boss

Կան երկու տեսակի անձնավորություններ: Մարդիկ կարող են լինել ինտրովերտներ և էստրովերտներ:

Էքստրովերտները «թեթև» և ուրախ մարդիկ են: Նրանք շատ ընկերական են: Նրանք սիրում են հանդիպել մարդկանց և խոսել նրանց հետ: Նրանք կյանքից շատ հաճույք են: Նրանք չեն սիրում մնալ տանը ամբողջ օրը: Նրանք սիրում են գնալ երեկույթների: Նրանք սիրում են անցկացնել լավ ժամանակ դրսում: Նրանք սիրում են այցելել իրենց ընկերներներին: Ընդհանրապես նրանք շատախոս են, համարձակ և մարդամոտ: Նրանք եռանդուն են և սիրում են վարել աշխույժ կյանք:

Ի տարբերություն էքստրովերտների, ինտրովերտները հանգիստ են, մտածկոտ և ուշադիր: Նրանք խուսափում են հանդիպել մարդկանց: Նրանք սիրում են մնալ տանը: Նրանք հաճախ տխուր են ու մռայլ: Նրանք ինքնավստահ չեն: Նրանք վճռական չեն կյանքում: Նրանք չեն սիրում գնալ երեկույթների: Այնուամենայնիվ, նրանք հաճախ ունենում են կրեատիվ մտքեր:

Թարգմանեցի ես անգլերենից՝ հայերն:

Անգլերեն տարբերակը՝ իմ անհատական գրքից:

Նկարի աղբյուրը՝ insightbulletin.com

Թոմաս Էդիսոն

download

Չհասնելով մի նպատակի երբեմն կարող է լինել հուսահատեցնող: Դու տեսնում ես որտեղ է քո թիրախը, բայց հետո դու նայում ես այն բոլոր քայլերին որոնք քեզ պետք են եղել վերցնել մինչև քո այնտեղ հասնելը:

Հաճախ մարդիկ ովքեր հասնում են իրենց նպատակներին ձախողվում են շատ ու շատ անգամներ: Թոմաս Էդիսոնը մի հոյակապ օրինակ է այս բարի համառության: Երբ նա ձախողվեց, նա չդադարեց էլի փորձել:

Երբ Էդիսոնը երիտասարդ էր, նա ուներ շատ ժամանակ կենտրոնանալու դասերի վրա: Սակայն նրաա ուսուցիչը բարձր կարծիք չուներ Էդիսոնի մասին և իրականում նրա մայրը հանում էր նրանք դպրոցից, որպեսզի սովորի տանը: Տանը՝ Էդիսոնը կարդում էր շատ գրքեր և սիրում էր սովորել: Նա ուներ ստեղծական միտք և միշտ մտածում էր հետաքրքիր ինչ-որ մի բան անել: Նա մշտապես իրականացնում էր տարբեր փորձեր:

Մի անգամ, գնացքում Էդիսոնը կրակ վառեց, և իրականացրեց քիմիական փորձ: Հետագայում նա կորցրեց իր աշխատանքը:

Էդիսոնը աշխատել էր հարյուրավոր ստեղծագործությունների վրա: Որոշները ձախողվել էին, բայց մյուսները դարձել են շատ հայտնի:

Էդիսոնը շատ երկար ժամանակ է աշխատել լույսի լամպի փոփոխման վրա: Նա ձախողվում է, բայց այնուամենայնիվ նա չի հանձնվում: Եվ հակառակը նա ասում էր.՝ «Եթե ես հայտնաբերել եմ 10.000 ճանապարհ, որ ինչ-որ մի բան չի աշխատի, ապա ես չեմ ձախողվել: Ես հուսահատված չեմ, որովհետև ամեն մի սխալ փորձ տանում է դեպի քայլ առաջ»:

Հիմա նա հայտնի է երկրագնդի շուրջը որպես մի մարդ, ով բերեց էլեկտրական լույսը աշխարհ:

Թարգմանեցի ես անգլերենից՝ հայերն:

Անգլերեն տարբերակը՝ իմ անհատական գրքից:

Նկարի աղբյուրը՝ en.wikipedia.org

Շնորհավո՜ր Տոնդ Երևան

yerevan

Երևան, մի բացօթյա թանգարան, որտեղ ամփոփված է ժողովրդի ցավոտ անցյալը, դարավոր պատմությունը, ոգին, էությունն ու բնավորությունը : Դու ունես թեև փոքրաթիվ ու խաղաղասեր, բայց միևնույն ժամանակ քեզ շատ սիրող ու քեզ համար նույնիսկ մահի պատրաստ մի ազգ, որով դու միշտ կարող ես հպարտանալ շատ երկրների ու ազգերի առաջ:   Երբեք չեմ կորցնելու հավատս ապագայի երջանիկ ու խաղաղ օրերի նկատմամբ:

Հիշելով ու գովերգելով անցյալդ, մենք այսօր պետք է ստեղծենք մեր ներկան, որ հետո դրանով ապրեն բոլորը ու հպարտանան:

Ես և իմ հասակակիցները նոր սերունդն ենք և հպարտանում ենք մեր ազգի ձեռք բերած նվաճումներով, հաջողություններով ու հաղթանակներով:

Շնորհավոր տոնդ Երևան.

Նկարի աղբյուրը՝ mocak.am

Իմ ծիածանը

superthumb (1)

Իմ ծիածանի գույները շատ են: Բազմազան և գունագեղ: Տարվա բոլոր եղանակներին ծիածանիս գույները տարբեր են: Ամռանը՝ ավելի պայծառ, զվարթ, աշնանը՝ դեղնակարմիր, կարմրականաչ, կանաչադեղին, ձմռանը ավելի մռայլ՝ մոխրագույն, սպիտակ, իսկ գարնանը գալիս է ամառվա շունչը, ծաղկում է ծիածանիս բոլոր գույները: Եվ ունեմ մի եղանակ, որի մասին ոչ ոք չգիտի, այդ եղանակում բոլոր գույները խառնված են միմյանց հետ: Պայծառ գուները ավելի շատ են, այդ գույների ներքո ամեն ինչ հրաշալի է: Իմ ամենագեղեցիկ ծիածանը ամռանն է: Բոլոր գույները խառնվում են իրար հետ և ստեղծում ամառ, ձմռանը դեղինն այլևս չի շողում՝ արևի ծիածանը չքանում է: Անձրևային եղանակներին հայտնվում է ծիածանային ջրափոսեր: Ջրափոսերը հայլիներ են՝ խամրած հայլիներ: Ծիածանային եղանակ, ծիածանային գույներ, ամեն ինչ նման է ծիածանաի…

Նկարի աղբյուրը՝ weheartit.com