Ավետիք Իսահակյան «Լիլիթ»

Վերլուծություն

Lilit

Իսահակյանը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Բայց նկատելով, որ Ադամը իրեն միայնակ է զգում, որոշում է նրան ընկեր պարգևել և կրակից ստեղծում է Լիլիթին: Սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտրում, որպեսզի փախչի և վերջապես գայթակղվում է սատանայով և հեռանում: Լիլիթը սատանայի մոտ Եվա է դառնում, կախվում է նրա վզից և իրեն երջանիկ զգում: Այս ամենից հետո Աստված Ադամի կողքին ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ է և սիրում էրԱդամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում է Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից:

Իսահակյանը Աստծուն շատ դիպուկ և մանրամասն նկարագրել է: Սատանայի կերպարը տեսել է չարի, վատի, եսասերի և գրավիչի մեջ: Ադամին տեսել է իդեալական տղամարդու կերպարում: Եվ քանի որ մեկ կերպարը քիչ է իդեալական կնոջը նկարագրելու համար, հեղինակը ստեղծում է Լիլիթին ու Եվային: Լիլիթը մի գեղեցկուհի է, թիթիզ մի աղջնակ, անտարբեր չի նյութականի հանդեպ, որովհետև կրակը միայն նյութականն է այրում: Լիլիթի շուրջը ողջ աշխարհն է պտտվում, նա ուշադրության կենտրոնում է: Եվան Լիլիթի հակապատկերն է, նա հնազանդ է, գնահատում է սերը և միշտ Ադամի մասին հոգ է տանում:

Իսահակյանին միշտ էլ հավանել եմ, նրա գրելաոճը, նրա միտքը և հասկանալի մատուցելը ընթերցողին: Պատմվածքը պետք է մի փոքր կարճ լիներ: Նկատեցի, որ պատմվածքում որոշ դրվագներ նույն միտքն է արտահայնում, կարելի է հանել այդ դրվագները, և կարծում եմ, որ դրանցից պատմվածքի որակը չի ընկնի: Պատմվածքում իրական կյանքը չէ ներկայացված, բայց կերպարները իրական են, լավ են կերտված:

Նկարի աղբյուրը՝ gradaran.mskh.am

Ավետիք Իսահակյան «Լիլիթ»՝ կարող եք կարդալ այստեղ: