Նապոլեոն Բոնապարտ

051337131198.jpg

Կարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ուժեղ կամք ու անկոտրում նպատակասլացություն…

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով:

Այստեղից էլ սկսվեց Նապոլեոնի երկար ճանապարհը: Նապոլեոնը ընդունվում է Բրիենի կադետական դպրոց: Դպրոցում հատկապես ուժեղ էր մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Աչքի ընկած առաջադիմության համար տեղափողում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները և նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ: Continue reading “Նապոլեոն Բոնապարտ”