Բնապահպանական խնդիրներ ՄԱՍ 2: Սևանա լիճ

600x350xsevan.jpg.pagespeed.ic_.jpg

Սևանի ավազանի խնդիրը

Ուղղակի զարմանք է առաջացնում կառավարության վերաբերմունքը Սևանի հանդեպ: Այսօր Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր նշանակոթյուն ունի: Լիճը տարածաշրջանում հանդիսանում է ամենամեծ քաղցրահամ ջրի: Սևանա լիճը ոչ միայն անտեսված է, այլ նաև կառավարության կողմից ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք զարմանք են առաջացնում: Վերջերս ընդունված օրենքի համաձայն Սևանա լճից բաց է թողնվելու սահմանված նորմայից ավել քան 74 միլիոն խ/մ ջուր: Լճի մակարդակը արհեստական կերպով իջեցումը բերում է նրան, որ լիճը մահանում է: Ձկնատեսակի քանակի նման տեմպերով նվազեցումը նույնպես աղետալի է: 1930 թթ. սկսած 30000-35000 տոննայից այն նվազել է՝ հասնելով 2-3 տոննայի: Որոշ ձկնատեսակներ իսպառ վերացվել են: Մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Այն տարածքները, որոնք հանդիսանում են հանրային լողափներ, վերածվել են աղբանոցի: Որոշ վայրերում էլ գոյացել են ճահիճներ:

ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությանը

Շարունակ խոսվում է բնապահպանական խնդիրների մասին, բայց լուծումները և արդյունքը չի երևում: Երևանի բնապահպանական խնդիրները դեռ մնում են նույն փուլում, իսկ Երևանից դուրս տիրում է ավելի վատ վիճակ:

Վերոնշյալ խնդիրները առատ բանապահպանական խնդիրների ընդամենը 10% են կազմում, որոնց անրաժեշտ է անհապաղ լուծումներ առաջարկել, քանի դեռ վերջանականապես չենք վնասել մեր էկո համակարգը և ստեղծել էկոլոգիական աղետի ծանրագույն վտանգ: Դաշտում գոյություն ունեն շատ հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով, բայց շատերը զբաղված են գումարները ոչ նպատակային օգտագործելով:

Եվ հուսով ենք, որ բոլոր կազմակերպությունները կգիտակցեն խնդիրների կարևորությունը և կառաջարկեն լուծումներ քանի դեռ ուշ չէ. քանի դեռ բնությանը չենք հասցրել անդառնալի վնասներ և դրա հետևանքով կանգնել էկոլոգիական աղետի առաջ:

Օգտագործված աղբյուր՝ 1, 2, 3: