Ժպտացող կյանքը

image

Կյանքը հաճախ է ժպտում մարդկանց, սակայն ոչ բոլորն են այդ ժպիտը նկատում: Դուրս եմ գալիս փողոց բոլորի դեմքին «ժպտում է» տխրությունը, մռայլությունը: Կյանքը շատ մարդկանց ժպտում է իր գունեղ գույներով: Մարդիկ չեն նկատում, չեն ուզում նկատեն: Երևի այնքան են մխրճվել այդ մռայլության մեջ, չեն էլ տեսնում կյանքը՝ ժպտացող կյանքը: Շուտով ամանոր է: Կյանքը ժպտում է, զգու՞մ եք: Կյանքը մի տոն է հնարել, որպեսի մարդիկ ժպտան: Շատ եմ սպասում ամանորին, նվերներ, ուրախություն, զվարճանք… Այս ամանորին ուզում եմ, որ տոնածառի տակ լինի երջանկություն բոլորին, խաղաղություն ողջ աշխարհին և իհարկ է ժպիտներ ամենուր: Ժպիտ, ժպիտ, ժպիտ ու էլի ժպիտ…
Նկարի աղբյուրը` weheartit.com

Հեքիաթային աշխարհ

1061110_481876305317738_80312619_n.jpg

Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։

Հեքիաթները գրվում են ժողովրդի կողմից կամ ինքնուրույն: Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է՝ հեքիաթային հերոսներով, բառապաշարով: Հեքիաթները բոլորի համար է: Հեքիաթը մի ուրիշ, կախարդական աշխարհ է, որը ինքնին ստիպում է մոռանալ ամեն ինչ և հայտվել մի աշխարհում, որը կոչվում է «հեքիաթ»:

Գիտեք, աշխարհն է հեքիաթ՝ իր հեքիաթային մարդկանցով: Ամեն մարդ մի հերոս: Բոլորս էլ մեր աշխարհի հեքիաթային հերոսներն ենք, բայց այդ հեքիաթը մեկ օր կավարտվի: Քանի դեռ շարունակում ենք լինել հերոս, պարտավոր ենք մեր դերը լավ խաղալ:

Ամեն մի հեքիաթում կա բարություն՝ ինչպես և կյանքում: Հերոսները յուրահատուկ են: Ես էլ եմ հեքիաթի մի հերոս, մի մասնիկ: Կյանքն է հեքիաթ:

Հեքիաթ ասելիս պատկերացնում եմ մի աշխարհ, որտեղ գեղեցկությունն է տիրում: Գեղեցկությունն է ապրում, որը ապահովում են հեքիաթի հերոսները:

Ամեն ինչ հեքիաթային է, պարզապես պետք է լինես բեմի դերասան, ինչը քեզ կօգնի լինել հերոս: Ուզում եմ, որ երբեք չավարտվի հեքիաթները:

Беседы с кошками

large.jpg

Беседы с кошками

Наверное многие замечали, что есть кошки молчаливые, а есть необыкновенно общительные. Общительные могут отвечать человеку на его вопросы, могут сами провоцировать разговор издавая разные звуки. Тут никакого секрета нет. Дело в том, что кошка имеет склонность к общению, и чем больше человек с ней разговаривает, тем более общительной становится и она. Не верите? А вы попробуйте!

Զրույց կատուների հետ
Երևի թե շատերն են նկատել, որ կան լռակյաց կատուներ, և կան անհավանական շփվող: Շփվողները կարող են պատասխանել մարդկանց հարցերին, կարող են ինքնուրույն մղել խոսակցության, արտաբերելով տարբեր ձայներ: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Բանը նրանում է, որ կատուն հակվածություն ունի շփվելու, և ինչքան մարդը շատ է խոսում նրա հետ այնքան շփվող է դառնում: Չեք՞ հավատում: Փորձեք:

Նկարի աղբյուրը՝ weheartit.com

Հայերը և երկրորդ աշխարհամարտը

Դաս. 29-30

1) Թվարկել հայկական դիվիզիաները և նրանց անցած մարտական ուղին:

Հայկական դիվիզիաները՝

1)- 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան

2)- 390-րդ հրաձգային դիվիզիանպ

3)- 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաներ

4)- Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։

5)- 261–րդ հրաձգային զորամիավորումը (մինչև բեկումնային Ստալինգրադյան ճակատամարտը) չմասնակցեց պատերազմին. նրա հիմնական խնդիրն էր պաշտպանել Խորհրդային Հայաստանի՝ Թուրքիայի հետ ունեցած պետական սահմանը:

Continue reading “Հայերը և երկրորդ աշխարհամարտը”

Կանչում եմ, որ նորից գան…

12380280_480134798825222_2109481272_n.jpg

Կանչում եմ, որ նորից գան ու էլ չգնան: Ուզում եմ, որ մրսեցնելու հետ մեկ տեղ ջերմացնեն: Ուզում եմ փաթիլները կրկին պարեն օդում, կռիվ տան ջերմաստիճանի հետ: Փաթիլները կռվողներն են, կռիվ են տալիս ջերմաստիճանի հետ, հետո մի կերպ ողջ-առողջ իջնում ու նստում ուղիղ մեր թարթիչներին: Հալվում: Կռիվն իզուր էր, փաստորեն:

Կանչում եմ թափվող փաթիլներին, ուզում եմ կրկին լսել նրանց ձայնը: Դրանք այնքան եթերային են, որ բավական է` անգամ անշշուկ շնչեմ, որ իսկույն հեռվանան: Հնարավոր չէ նկարագրել ընկնող փաթիլի ձայնը, բայց զգալ՝ հնարավոր է:

Ամեն փաթիլ երկնքից ընկնելիս երազում է հայտնվել ձյան շերտերի վրա, որպեսզի չհալչի-գնա, այլ մնա` ինքն էլ ձմռան մասնիկ դառնալով: Ինչ մեղք են փաթիլները, որ ընկնում և կպնելով մեզ անհետանում են: Մենք գուցե սպանում ենք նրանց երազանքները: Նրանք օդում կռիվ են տալիս ջերմաստիճանի հետ` ողջ-առողջ տեղ հասնելու համար:

Սիրում եմ ձմեռը: Պարզապես իմ երևակայությունում չի տեղավորվում ցուրտ ձմեռն: Առավոտները տաք եմ հագնվում, բայց միևնույն է շորերը չեն ջերմացնում: Կրկին կպարեն փաթիլները ու կջերմացնեն մեզ: Կանչենք, որ գան…Կանչենք…

 

 

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան»

SCAN0073.jpg

Կարդացի Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքա» պատմվածքը: Հետաքրքիր էր ամեն մի պահը, դրվագը: Մուշեղ Գալշոյանը փորձել էր ամենայն մանրամասնությամբ ներկայացնել մի կերպար՝ Մամփրեյին, ում կյանքը եղել էր բավականին ծանր, նրա կյանքում մի բան էր պակասում՝ հայոց գիրը, որը չէր հասցրել սովորել: Մամփրեն շատ ծանր էր տանում, որ չգիտի հայուց գրերը:

Մամփրեն մի օր տեսնում է, թե ինչպես է թոռնուհին եղբորը սովորեցնում այբուբենը: Նա թոռնուհուն նախատում է, ասելով, որ Տեր Հարությունը, ով գյուղում հայտնի էր որպես ճերմակ պաստառին կարմիր տառեր ասեղնագործող, սովորեցնում էր: Այն տարիներին Տեր Հարությունը միակն էր, ով կրթում ու սովորեցնում էր անտառաճանաչներին, բայց հետո ցեղասպանությունը սկսվեց և ամեն բան կիսատ մնաց։ Իսկ Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում.

Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,

Ե՛լ, Հովակիմ,

Դա՜, ե՜չ, զա՜,

Լծիր եզան:

Է՜, ը՜թ, թո՜,

Վե՛ր կաց, Թաթո,

Ժե՜, ինի՜, լյո՜ւն,

Կապիր քո շուն…

Մամփրեն շատ էր ուզում սովորել այբուբենը, բայց մի վախ կար սրտում, նա մտածում էր, որ համագյուղացիները կսկսեն խոսել, որ Մամփրեն օր ծերության որոշել է հայոց գիրը սովորել: Մամփրեն տառերը անվանում էր զինվորներ, իսկ երբ իր թոռնուհին սկսեց սովորեցնել տառերը, նա դարձավ տառաչանաչ և սկսեց ինքն իրեն դասել զինվորների արքա: Երբ թոռնուհին սովորեցնում էր Մամփրեին տառերը, Մամփրեն լուռ լսում էր՝ ինչպես աշակերտը, իսկ թոռնուհին ուսուցչուհու խիստ կերպարն էր: Մամփրեն չէր սիրում Թ տառի կտրիչը, անընդհատ դգոհում էր: Նրա համար անչափ զարմանալի էր հայոց այբուբենի վերջին տառը՝ Ֆ-ն, ու ամեն անգամ Ֆ-ը տառը ասելիս պատկերացնում էր վիշապի ֆշշոց: Տարօրինակ էր նաև բացված շուրթերի պատկեր ունեցող Օ տառը:

Մամփրեն շատ հուշեր ուներ այբուբենը սովորելու ընթացքում շատ դրվագներ էր հիշում:

Մամփրեն որպես կերպար ինձ դուր եկավ: Մամփրեն այնքան բարի էր, գեղեցիկը զգացող, տեսնող: Կարելի է ասել, որ Մամփրեն նպատակասլաց էր, որովհետև նա հասավ իր նպատակին՝ սովորեց մեսրոպատառ այբուբենը:

Քիչ է նշվում Մամփրեի թոռնուհու մասին, բայց կարելի է ասել, որ թռի-վռի աղջնակ էր, ով դպրոցում լավ էր սովորում:

Տեր Հարությունը տառաճանաչ և խելացի մի մարդ էր: Գիտեր ճիշտ ուսուցանելու գաղտնիքը:

Պատմվածքը, իմ կարծիքով, նպատակասլացության մասին էր: Մուշեղ Գալշոյանը պարզ, հստակ, հասկանալի մատուցում է ընթերցողին իր ուզածը: Ես շատ հավանեցի պատմվածքը:

Եվ հավատացեք, եթե ունեք նպատակ, մեկ օր կհասնեք ձեր նպատակին, չէ որ եթե նպատակները հեշտությամբ են կատարվում, նշանակում է, որ դրանք ոչ թե նպատակներ են, այլ անպետքություններ:

Եղեք նպատակասլաց Մամփրե արքայի նման, և Դուք անպայման կհաղթեք:

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան»՝ կարող եք կարդալ այստեղ:

Նկարի աղբյուրը՝ musheghgalshoyan.com