Հեքիաթային աշխարհ

1061110_481876305317738_80312619_n.jpg

Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։

Հեքիաթները գրվում են ժողովրդի կողմից կամ ինքնուրույն: Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է՝ հեքիաթային հերոսներով, բառապաշարով: Հեքիաթները բոլորի համար է: Հեքիաթը մի ուրիշ, կախարդական աշխարհ է, որը ինքնին ստիպում է մոռանալ ամեն ինչ և հայտվել մի աշխարհում, որը կոչվում է «հեքիաթ»:

Գիտեք, աշխարհն է հեքիաթ՝ իր հեքիաթային մարդկանցով: Ամեն մարդ մի հերոս: Բոլորս էլ մեր աշխարհի հեքիաթային հերոսներն ենք, բայց այդ հեքիաթը մեկ օր կավարտվի: Քանի դեռ շարունակում ենք լինել հերոս, պարտավոր ենք մեր դերը լավ խաղալ:

Ամեն մի հեքիաթում կա բարություն՝ ինչպես և կյանքում: Հերոսները յուրահատուկ են: Ես էլ եմ հեքիաթի մի հերոս, մի մասնիկ: Կյանքն է հեքիաթ:

Հեքիաթ ասելիս պատկերացնում եմ մի աշխարհ, որտեղ գեղեցկությունն է տիրում: Գեղեցկությունն է ապրում, որը ապահովում են հեքիաթի հերոսները:

Ամեն ինչ հեքիաթային է, պարզապես պետք է լինես բեմի դերասան, ինչը քեզ կօգնի լինել հերոս: Ուզում եմ, որ երբեք չավարտվի հեքիաթները: