Ձմե՜ռ է, ձյուն՜ է

 

Ձմեռ է, ձյուն է, սպիտակ է…

 

Առաջին ձյունը այնքան գեղեցիկ, հանդարտ, հանգիստ է գալիս, որ կուզենայի գար և չընդհատվեր:

Այսօր առաջին ձյունը եկավ: Ես ուրախ էի, որովհետև գետինը նորից հագավ իր սպիտակ վերարկուն՝ հագավ և ցրտով պատեց քաղաքը: Սպիտակ ձյունը ուրախալի երևույթ է: Ես ուրախություն ապրեցի արթնանալիս տեսնելով շրջապատը պատված սպիտակ ձյունով: Բնության այս հրաշքը՝ ձյունը, ես շատ եմ սիրում: Առավոտյան, երբ արթնացա մոտեցա պատուհանին` ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն: Ձյան վրա քիչ-քիչ հայտնվում էին առաջին ոտնահետքերը: Օրը քիչ-քիչ արթնանում էր և փողոցներում ավելի ու ավելի էին շատանում մարդիկ: Թարմ ու սառը օդը մարդկանց թարմություն ու աշխուժություն էր պարգևում:

Ահա և օրը վերջացավ և լուսինը իր թևերն փռեց ձյան շերտի վրա: Երկնքում հայտնվեցին առաջին աստղերը և ի վերջո պատեց մթությունը: Մթության մեջ սկսեցին պարել գեղեցիկ փաթիլները: