Ժպտացող կյանքը

image

Կյանքը հաճախ է ժպտում մարդկանց, սակայն ոչ բոլորն են այդ ժպիտը նկատում: Դուրս եմ գալիս փողոց բոլորի դեմքին «ժպտում է» տխրությունը, մռայլությունը: Կյանքը շատ մարդկանց ժպտում է իր գունեղ գույներով: Մարդիկ չեն նկատում, չեն ուզում նկատեն: Երևի այնքան են մխրճվել այդ մռայլության մեջ, չեն էլ տեսնում կյանքը՝ ժպտացող կյանքը: Շուտով ամանոր է: Կյանքը ժպտում է, զգու՞մ եք: Կյանքը մի տոն է հնարել, որպեսի մարդիկ ժպտան: Շատ եմ սպասում ամանորին, նվերներ, ուրախություն, զվարճանք… Այս ամանորին ուզում եմ, որ տոնածառի տակ լինի երջանկություն բոլորին, խաղաղություն ողջ աշխարհին և իհարկ է ժպիտներ ամենուր: Ժպիտ, ժպիտ, ժպիտ ու էլի ժպիտ…
Նկարի աղբյուրը` weheartit.com