Մեր Վարպետը՝ Ավետիք Իսահակյան

12248707_472325862939449_267818123_n

Ավետիք Իսահակյանին շատ հավանեցի: Հավանել եմ Իսահակյանի գրելաոճը, այն շատ մեղմ է, ընթերցողին հասկանալի է մատուցվում:

Ծանոթացել եմ նրա կենսագրությանը, թե ինչ կրթություն է ստացել, կարդացել եմ հուշեր նրա և Եղիշե Չարենցի մասին, նրա ստեղծագործությունները: Դիտել եմ Իսահակյանի ֆոտոալբոմը, որտեղ նաև պատկերված են նրա ընկերները, ընտանիքի անդամները: Այցելել եմ նրա վիրտուալ թանգարան, շրջել եմ և ծանոթացել: Բանաստեղծություններից անգիր եմ սովորել «Ռավեննայում», «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ես Ձեզ ասում եմ», «Արագածին»: Կարդացել և վերլուծել եմ «Լիլիթը» և «Տարիներ հետո»: Կարդացել եմ նաև «Հավերժական սերը» և «Սաադիի վերջին գարունը»: Լսել եմ ձայնագրքերը, երգերը, դիտել եմ տեսագրքերը:

Կարդալով, լսելով, տեսնելով այս ամենը՝ ես ոչ միայն շատ տեղեկություններ իմացա Իսահակյանի մասին, այլև հասցրեցի սիրել նրան: Իսահակյանը ընթերցողին պարզ, հասկանալի ներկայացրել է ինքն իրեն, իր ապրած կյանքը: Իսահակյանը իսկապես մեծ վարպետ է եղել իր գործում, ու պատահական չէ, որ ժողովուրդը նրան անվանել է Վարպետ: