Բարի սիրտ ունենալու դեպքում քո դեմքը գեղեցիկ կլինի

12319676_476637415841627_889617889_n.jpg

Բարի սիրտ ունենալու դեպքում քո դեմքը գեղեցիկ կլինի, եթե անգամ դու սևամորթ լինես, իսկ երբ ունենաս չար սիրտ՝ դեմքդ ահավոր տգեղ կլինի:

Բարի սիրտ ունեն շատերը, բայց ոչ բոլորն են օգտագործում: Աշխարհում կան տարբեր ազգեր՝ տարբեր մարդկանցով: Ամեն մարդ ունի սիրտ և կարող է իր սիրտը դարձնել բարի, դարձնելով արտաքինը գեղեցիկ:

Ժամանակի ընթացքում մարդն այնքան է փոխվում, որ նույնիսկ չի ճանաչում ինքն իրեն: Ժամանակը անցնում է, թռչում վեր, սավառնում երկնքում, իսկ ոչ ոք չի նկատում: Նույն կերպ սիրտն է՝ չգիտես բարի է, թե՞ չար: Այնուամենայնիվ չպետք է լինել չար, որովհետև դեպքտ ահավոր տգեղ կլինի: Սիրտն է գեղեցկացնում ամեն ինչ՝ շրջապատը, բնությունը, դեմքը, հույզերը: Ուղղակի կա մի տարբերություն, ժամանակի թռիչքը չես նկատում, իսկ երբ սիրտն է սկսում չարանալ կամ բարի դառնալ, միանգամայն նկատվում է:

Մարդիկ ունեցեք բարի սրտեր, իսկ եթե չունեք հավատացեք, որ դուք կարող եք հասնել այդ բարձունքին և նվաճել բարությունը: Բարություն կա, չկան ճիշտ տիրակալներ: