Տեսա, լսեցի և ապրեցի

Կարդացի չինական և ճապոնական պոեզիայից տողեր, ծանոթացա, փորձեցի պատկերացնել: Ամեն ինչ պատկերավոր է, եթե գոնե մի քիչ երևակայություն ունես: Կարդալով բանաստեղծությունները՝ պատկերացնում էի տեսարաններ, դրվագներ, պատկերներ: Ես զգացի, լսեցի և ապրեցի: Եվ չինական և ճապոնական պոեզիաններն էլ հետաքրքիր են յուրովի: Սկսեմ չինական պոեզիայից:

Չեմ կարող ասել, որ երկու պոեզիաններն էլ հավասարաչափ հավանեցի: Չինական պոեզիան ավելի տպավորիչ էր: Չինական պոեզիայում բնության պատկերներ էին. նկարագրվում էր ամառը, աշունը, ձմեռը, գարունը: Կարդալով բանաստեղծությունները՝ հիանում էի և զարմանում, թե ինչպես են մի քանի բառով ամբողջական պատկեր ստեղծում: Դա իսկապես բարդ է: Կարդում էի, հանկարծ կանգ առա, սկսեցի մտածել՝ արդյոք կարող եմ ես էլ այդպիսի մի բան ստեղծել: Մտածեցի, մտածեցի և հասկացա, որ գուցե դեռ տարիքս չէ և չեմ կարողանա այպիսի գլուխգործոցներ ստեղծել, շարունակեցի կարդալս: Դուք էլ կարդացեք:

Ուղեկցում եմ գարնանը

Անց են կենում օրեն անվերջ,

Ծերությունն է մոտենում ինձ,

Տարիներն են գնում անդարձ,

Եվ գարունն է գալիս նորից:

Ե՜կ, վայելենք աշխարհն արար,

Մեր թասերում դեռ գինի կա,

Ծաղիկներին մի ափսոսա,-

Նրանք նորից աշխարհ կգան…

Մի քիչ էլ՝ ճապոնական պոեզիայից: Ճապոնական պոեզիայում ավելի քիչ են զգացմունքները, ես չզգացի և գուցե դրա համար է, որ այդքան էլ տպավորված չեմ: Անսովոր էր գրելաոճը, ժանրը: Գիտեք, երևի բոլորը իրենց մայրենի լեզուներին են սովոր, ինչպես նաև ես: Այդ իսկ պատճառով էլ չեմ կարողանում պատմել կարդացածս, լսածս, տեսածս: Որոշ բանաստեղծություններ հավանեցի, լսեցի, տեսա: Դուք էլ կարդացեք և կտեսնեք:

► Ամպերը ընկերներ լինեն կարծես.

Թռչունները հրաժեշտ են տալիս

Երկնքին:

► «Աշուն է գալիս»,-

Շշնջում է սառը քամին

Ննջասենյակի պատուհանին:

Ինչ զգացի, տեսա, լսեցի, փորձեցի Ձեզ ասել: Չեմ կարող պնդել, որ չինական և ճապոնական պոեզիան ինձ հարազատ էր, բայց որ գեղեցիկ էր՝ հաստատ:

Օգտագործված աղբյուրներ՝

Չինական պոեզիա

Ճապոնական պոեզիա

Բասյո, թանկաներ