Գործնական աշխատանք

Ինչպես որոշել դիմադրությունը Օհմի օրենքով

Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար: Էլեկտրական դիմադրություն

Հաղորդիչում էլեկրական հոսանք ստեղծելու համար անհրաժեշտ է նրա ծայրերի կիրառել պոտենցիալների տարբերություն:Որքան մեծ է կիրառված լարումը ,այնքան մեծ է հաղորդիչում առաջացած էլեկտրական դաշտի լարվածությունը,էլեկտրական դատն այնքան մեծ ուժով է ազդում ազատ լիցքակիրների վրա,լիցքակիրներն ուղղորդված շարժման ավելի մեծ արագություն են ձեռք բերում,հետևաբար մեծ է հոսանքի ուժը:Այսպիսով հոսանքի ուժը կախված է լարումից:Մետաղե հաղորդիչներում հոսանքի ուժի կախումը լարունից առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը,ուստի այն կրում է Օհմ օրենք անվանումը:Քանի անգամ մեծացում ենք լարումը,նույնքան անգամ մեծանում է հոսանքի ուժը:Հոսանքի ուժը շղթայի տեղամասում ուղիղ համեմատական է նրա ծայրերին կիրառված լարմանը:Որքան մեծ է հաղորդունակությունը,այնքան ավելի թույլ է հաղորդիչի հակազդեցությունը հոսանքին,ուստի դրա հակադարձ մեծությունը անվանում են հաղորդիչի դիչմադրություն:Հաղորդիչում հոսանքի ուժի կախումը լարումից պատկերվող գրաֆիկը կոչվում է հաղորդիչի վոլտ-ամպերային բնութագիծ:Համաձայն օհմի օրենքի մետաղե հաղորդիչների վոլտ-ամպերային բնութագիծն ուղիղ գիծ է,որն անցնում է կոոորդինատների սկզբնակետով:Դիմադրությունը հաղորդիչի էլեկտրական հատկությունները բնութագրող հիմնական մեծություններից է:
1Օմ-ն հաղորդչի դիմադրություննն է ,որի ծայրերին 1Վլարում կիրառելիս նրա միջթվ անցնող հոսանքի ուժը 1Ա է .1Օմ=1Վ/Ա:

Օհմի օրենքը լրիվ շղթայի համար

Հոսանքի աղբյուրի դիմադրությունն անվանում են ներքին դիմադրություն և սովորաբար նշանակում են r տառով : Շղթայի լրիվ դիմադրությունը հավասար է նրա R արտաքին և r ներքին դիմադրությունների գումարին ` R + r : Հոսանքի ուժը փակ շղթայում հավասար է հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի և շղթայի լրիվ դիմադրության հարաբերությանը : Շղթայի տեղամասի համար Օհմի օրենքի բանաձևն ստանալիս ենթադրվել է , որ տեղամասը համասեռ է , այսինքն ` նրա մեջ էլեկտրական հոսանք ստեղծում է ժամանակի ընթացքում չփոփոխվող էլեկտրական դաշտը : Սակայն շղթայի տեղամասում , բացի էլեկտրական ուժերից , կարող են գործել նաև այլ բնույթի ` կողմնակի ուժեր : Այն տեղամասը , որտեղ գործում են կողմնակի ուժեր , անվանում են անհամասեռ:

This slideshow requires JavaScript.

 

 

Կատարում ենք փորձեր լաբորատորիայում

Գործնական աշխատանք 3

Թթուների փոխազդեցությունը ակտիվ մետաղների հետ12287036_474619252710110_1498404358_o

Փորձ 1

1

Փորձանոթի մեջ զգույշությամբ քցեցինք ցինկի հատիկներ, զգույշությամբ ավելացրեցինք աղաթթու: Եվ համոզվելու համար, թե որն է ավելի ակտիվ մետաղ՝ ցինկը թե՞ մագնեզիումը: Ավելացրեցինք մագնեզիում և անջատվող ջրածինը պայթեցրինք: Շառաչումով այրվեց:

2

Փորձ 2

Չեզոքացման ռեակցիա

Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կազմված են թթուների և հիմքերի միջև, որի արդյունքում ստացվում է աղ և չեզոք նյութ՝ ջուր:

9876543

This slideshow requires JavaScript.