Կարդացի Մխիթար Սեբաստացու և նրա միաբանության մասին բավականին նյութեր, ծանոթացա նրանց գործունեությանը, բայց ամենաշատը զարմացա Մխիթար Սեբաստացու ստեղծագործ լինելուց: Հիմա պատմեմ, տեսնեմ դուք չեք զարմանա՞:
Սեբաստացին՝ առաջնորդ
Մխիթար Սեբաստացին վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Միաբանությանը գրերը հարկ էր սրբագրել, և այդ ծանր գործը լուսավոր միտք էր պահանջում, որը ուներ Մխիթար Սեբաստացին։
Բարձրագույն ուսումներ էր դասախոսում, այդպիսի հստակ և հասկանալի դասախոսություն ոչ ոք չուներ, և դա իր աշակերտներին ձգում էր դեպի իրեն: Նա իր աշակերտներին կրթում էր, հսկում էր և ուղղում: Նաև շատերի համար գնում էր զիջողությունների:
Մխիթարը ամեն խոսքի, ամեն գրության, ամեն դեպքի մէջ, ամեն ժամանակ սեր էր քարոզում և ինքն իր ասածի, գրածի համար օրինակ էր տալիս:
Սեբաստացին զարմանալի է եղել որպես մարդ
Ամեն տեղ փայլում էր Մխիթարը: Իր խոնարհությամբ և պարզությամբ աչքի էր ընկնում, չուներ ոչ մի թշնամի և բոլորին համարում էր իր բարեկամը: Իր որոշումների մեջ հաստատամիտ էր: Ամեն բանի մեջ համեստ էր և խոնարհամիտ, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբույր: Խորագետ էր՝ պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ, ոչ էլ անգաղտնապահ, կիրթ էր և ազնիվ, բայց ոչ կեղծավոր: Խոսելիս ճոխ էր և առատ, բայց նրա բերանից անօգուտ բառ չէիր լսի: Որքան խիստ էր ինքն իր հետ, այնքան կարեկցող ուրիշների հանդեպ, մոռանում էր իր անձի և հանգստի մասին, իսկ ուրիշներին աջակցում էր և երջանկություն էր ցանկանում:
Սեբաստացին չափազանց ներողամիտ էր իր անձի հանդեպ եղած հակառակության և թշնամության: Նա չէր կարող հանդուրժել միայն Աստծո կամ կրոնի դեմ եղած անհարգանքը, ինչպես նաև չէր կարող միաբանությանը հասցնել բարոյական կամ նյութական վնաս։
Այս էր Մխիթարը, ով ինքնին ստեղծագործ միտք էր:
Աղբյուր՝
Սեբաստացու իմացական կարողությունների մասին