Մշակույթը 20-30-ական թվականներին

Դաս. 21-22

1) Թվարկել համաշխարհային մշակույթի նվաճումները 20-րդ դարի 20-30 ական թվականներին:

– Բուռն զարգացում ստացավ հոգեբանություն

– Առաջընթաց արձանագրվեց պատմագիտության մեջ

– Զարգացավ տնտեսագիտությունը

– Երաժշտության մեջ ակնառու էին խոշոր ձեռքբերումներ, երաժշտական նոր ուղղություններ էին զարգանում՝ ջազ

– Թատրոնը մեծ հաջողությունների հասավ, այն աչքի էր ընկնում բազմազանությամբ

– Կինոարվեստն ունեցավ աննախադեպ ձեռքբերումները, նախապես կինոն համր էր, հետագայում դարձավ հնչունային, ստեղծվեցին կինոստուդիաներ

– Գեղանկարչությունը հեռացավ նախորդ դարաշրջանի մոտեցումներից, այլևս չէր ձկտում ճշգրտորեն վերարտադրելու իրերի ձևերը և համամասնություններ այլն անցում կատարվեց արտաքին նմանությունից դեպի բովանդակության նմանություն

2) Բնութագրել որև է մշակույթային գործչի ստեղծագործությունները:

Պաբլո Պիկասո «Գերնիկա»

2395205-R3L8T8D-650-guernica

«Գերնիկան» ներկայացնում է մահվան, բռնության, վայրագության, տառապանքների ու անօգնականության տեսարաններ՝ առանց նշելու դրանց անմիջական պատճառները, բայց դրանք ակնհայտ են: Ասում են, որ 1940 թվականին Պաբլո Պիկասոյին Փարիզում Գեստապո են կանչում: Խոսքն անմիջապես գնում է նկարի մասին. «Դա դո՞ւք եք արել»: «Ոչ, դա դո՛ւք եք արել»,- նացիստների հարցին պատասխանում է Պիկասոն:

Հսկայական որմնանկարը 1937 թվականին է արվել, պատմում է Գերնիկա քաղաքի վրա հարձակման մասին, որի արդյունքում վեց հազար բնակչությամբ քաղաքն ամբողջությամբ ավերվել էր: Կտավը նկարվել էր ընդամենը մեկ ամսվա ընթացքում. առաջին օրերին Պիկասոն աշխատում էր 10-12 ժամ, եւ արդեն իսկ առաջին ուրվագծերում կարելի էր տեսնել հիմնական գաղափարը: Սա ֆաշիզմի մղձավանջի, ինչպես նաեւ մարդկային դաժանության եւ վշտի լավագույն նկարազարդումներից մեկն է:

3) Ապացուցել, որ միջաշխարհամարտային ժամանակահատվածում համաշխարհային մշակույթը ծաղկում է ապրել:

Միջաշխարհամարտային ժամանակահատվածում համաշխարհային մշակույթը ծաղկում ապրեց, քանի որ կային բազմաթիվ մշակութային գործիչներ և նրանց միջոցով մշակույթն էր զարգանում՝ գրականությունը, երաժշտությունը, կինոարվեստը, թատրոնը, ճարտարապետությունը, հոգեբանությունը, գեղանկարչությունը, պատմագիտությունը:

Leave a comment