Շնորհակալություն վարպետության դասի համար

20151119_134609.jpg

Երեկ գրադարանում տեղի ունեցավ վարպետության դաս Ալինա Միրզոյանի հետ, ով ներկայացրեց իր թարգմանած գիրքը՝ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»: Վարպետության դասին ներկա էր մեր անգլերնի թարգմանչության խումբը: Ալինա Միրզոյանը պատմում էր իր թարգմանած գրքի մասին, ներկայացնում իր աշխատանքի ընթացքը: Պատմում իր գործունեության մասին:

Նրան հաջողվել է «Աստղերն են մեղավոր» գիրքը  թարգմանել երեք ամսում: Թարգմանիչը թարգմանչական կարևոր հմտություններ բացահայտեց, ասաց, որ լավ թարգմանության առաջին նախապայմանը շատ կարդալն է և լեզվին լավ տիրապետելը: Այնուհետև մենք հարցեր տվեցինք նրան, որին նա մեծ հաճույքով էր պատասխանում :

Խոսեցինք, քննարկեցինք, խորհուրդ հարցրեցինք: Հետաքրքիր էր և տպավորիչ: Շնորհակալություն գրադարանին:

20151119_134718.jpg20151119_134702.jpg

 

Leave a comment